ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ռմբարկուները

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ռմբարկուները
06.03.2017 | 14:15

Ակումբների դասավորությունից զատ պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաև ռմբարկուները:
26 խաղում խփած 27 գնդակով դիվիզոնի ու առհասարակ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների թիվ մեկ ռմբարկուն «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Էդինսոն Կավանին է: 22 գոլով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Լակազետը («Լիոն»): 16 գոլով երրորդը մարսելցի Բաֆետիմբի Գոմիսն է:


Լա լիգայի գլխավոր հարվածային ուժը Լիոնել Մեսին է՝ 23 խաղում 23 գնդակ: Երկրորդ հորիզոնականում է կատալոնյան ակումբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուիս Սուարեսը՝ 19 գոլ: Եռյակը 18 գոլով եզրափակում է Քրիշտիանու Ռոնալդուն:
Բունդեսլիգայի ռմբարկուն Դորտմունդի «Բորուսիան» ներկայացնող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է, ով Մեսիի պես ունի հարյուրտոկոսանոց արդյունք՝ 21 խաղում նույնքան գնդակ: Նրան հետապնդող Ռոբերտ Լևանդովսկին հեղինակել է 19 գոլ: Երրորդը «Քյոլնի» ներկայացուցիչ Անտոնի Մոդեստն է՝ 17 գոլ:


Անգլիայում ցուցակը գլխավորում է «Տոտենհեմը» ներկայացնող Հարի Քեյնը, ում անվան դիմաց 15 գոլ է գրանցված: Նրա մերձակա հետապնդողներն են Ռոմելու Լուկակուն (18 գոլ, «Էվերտոն») ու Ալեքսիս Սանչեսը (17 գոլ, «Արսենալ»):
Սկուդետեի առաջատարը 22 գոլ հեղինակած Անդրեա Բելոտին է («Թուրին»): 19-ական գոլով նրան հետապնդում են Գոնսալո Իգուաինը («Յուվենտուս) և Էդին Ջեկոն («Ռոմա»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ